հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի. վեճ Փաշինյանի եւ Ագարակի բնակչի միջեւ

Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի. վեճ Փաշինյանի եւ Ագարակի բնակչի միջեւ

Սյունիքի մարզի Ագարակ բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տեղի բնակիչներից մեկի միջև վեճ առաջացավ։ 53–ամյա տղամարդը՝ դիմելով Փաշինյանին, բողոքեց, որ ինքը զինծառայող է, դիրքերը 3540 մետր բարձրության վրա են, իսկ ձմռանը ճանապարհները չեն մաքրում և դժվար է լինում այնտեղ հասնելը։ «6-7 մետր ձյուն է լինում, բուլդոզերն էլ չի կարողանում մաքրի։ Ես ուզում եմ, որ գոնե ձյունը մաքրվի»,–ասաց նա։

Փաշինյանը կանչեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որ լսի քաղաքացուն, սակայն վերջինս ասաց. «Ես նախարարի հետ կապ չունեմ, վարչապետը դուք եք, ես ձեզ եմ դիմում»։

Փաշինյանն արձագանքեց. «Դե եթե զինվորական ես, ձեռքերդ ուղիղ պահի, զգաստ դիրք ընդունի, նոր խոսի վարչապետի հետ։ Զինվորական տենց չի խոսում վարչապետի հետ, քեզ մի հատ զգաստ պահիր։ Քեզ զինվորականի նման պահիր, ձեռդ թափահարելով խոսում ես»։

Տղամարդը շարունակեց. «Բացի այդ, բացի 126 դրամ ակլադը, օրվա վճարը 4200 դրամ է»։ Նա նաև ակնարկեց, որ զինվորականների սննդի մի մասն էլ վաճառում են։

Փաշինյանը բարկացավ, կրկնեց, որ պաշտպանության նախարարի ու վարչապետի ներկայությամբ զինվորականը պետք է զգաստ կանգնի և հեռացավ։

Փաշինյանը, որ արդեն հեռացել էր՝ դիմելով Պապիկյանին՝ ասաց. «Պապիկյան, էդ զինվորականին զորացրի, թող գնա, այդ վիճակի չի ծառայության։ Էդ վիճակով, չգիտեմ ինչ է օգտագործած, խմած է, քաշած է, ինչ է, զորացրի, տենց զինվորներ մեր բանակին պետք չեն, թող գնա իր գործերին, թող գնա բիսետկեքում պպզի»։

  • Կիսվել: