ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Զոլաքարում տանիք է այրվել․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Զոլաքարում տանիք է այրվել․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հուլիսի 29-ին, ժամը 12։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցի 2-րդ փակուղում գտնվող տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։01-ին, մարվել՝ 13։50-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 130 քմ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: