հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զոդի կամրջից մեքենան շուռ է եկել ձորը. կա զոհ և վիրավոր

Զոդի կամրջից մեքենան շուռ է եկել ձորը. կա զոհ և վիրավոր

Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զոդ գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը` վթարի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Ըստ կայքի` Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 NՏ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

  • Կիսվել: