կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Զինվորները քվեարկում են պատրաստի ծրարներով. դատախազությունն ուսումնասիրում է տեսանյութը

Զինվորները քվեարկում են պատրաստի ծրարներով. դատախազությունն ուսումնասիրում է տեսանյութը

Հրապարակված տեսանյութում զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և դուրս գալով քվեախցիկից` այն գցում քվեատուփի մեջ։

Համացանցում տեսանյութ է հրապարակվել զինծառայողների քվեարկության կադրերով։ Դրանցում երևում է, որ զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և դուրս գալով քվեախցիկից` այն գցում քվեատուփի մեջ։

ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տեսանյութն արդեն ուսումնասիրվում է։ Այս պահին դեռ հայտնի չէ` երբ է այն նկարհանվել ու որտեղ։

Դատախազությունը խոստանում է բոլոր հանգամանքները պարզելուց հետո հանդես գալ հայտարարությամբ։

 

  • Կիսվել: