Զինվորի տունն իր սեփական ախտորոշիչ լաբորատորիան ունի
Այսօրվանից Զինվորի տունն իր սեփական ախտորոշիչ լաբորատորիան ունի: Այն կոչվեց բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անունով:
Զինվորի տան ֆեյսբուքյան էջում գրված է՝
«Տղաները ստիպված չեն լինի մեզ մոտ բուժման ընթացքում այլ բուժկենտրոններ գնալ՝ հետազոտությունների համար: Լաբորատորիայի բացումը՝ ֆոտոռեպորտաժով:
Լաբորատորիայի բացմանն աջակցել են Հայ օգնության միությունը և ONEArmenia կազմակերպությունը»