• Рус
հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
logo
logo
logo
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Պաշտպանություն
  • Մշակույթ
  • Հասարակություն
  • Իրավունք
  • Արցախ
  • Այլ
    • Սպորտ
    • Life
  • ✕
  • Գլխավոր
  • Հասարակություն
  • Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում․ուղիղ
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում․ուղիղ
  • մայիս 1, 2024 09:49

Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում․ուղիղ

 

Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

  • Կիսվել:

Լրահոս

Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխին

  • 11:33

4 կենսաբանական երեխա ունեցող ընտանիքը պետության հոգածությամբ ապրող ևս 4 երեխայի իր խնամքին է վերցրել (Տեսանյութ)

  • 11:26

Պուտինն ու Թրամփը չեն մեկնում Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

  • 11:22

Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ

  • 11:17

Վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվություն կսահմանվի

  • 11:15

Երևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար

  • 11:12

Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանը

  • 11:05

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ)

  • 11:02
  • Տեսանյութ

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

  • 11:00
  • Տեսանյութ

Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները Ստամբուլում տեղի կունենան Դոլմաբահչեում

  • 10:55

Սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

  • 10:50

Իրանը ներկայացրել է ուրանի հարստացման սահմանափակման պայմանները

  • 10:50

Գեղամ Նազարյանը չի համաձայնել Էդգար Ղազարյանի հետ հանդիպումը լուսաբանվի

  • 10:41

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել

  • 10:35

Վրաստանում Թուրքիայի 5 քաղաքացի է ձերբակալվել սահմանի անօրինական հատման հետևանքով

  • 10:21

Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, կռվախնձոր է դարձել տնօրենի պաշտոնը. «Ժողովուրդ»

  • 10:14

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

  • 10:09

ԿԳՄՍ նախարարը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

  • 09:56

Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան

  • 09:41

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

  • 09:35

Դիտել բոլորը...

PrimeNews.am

Բաժիններ

    Copyright © 2025 Partners&co LLC. All Rights Reserved.

    • [email protected]