հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Առավոտյան 9:00-ից միացեք մեզ, Փաշինյանի ասուլիսին մենք էլ հարցեր ունենք. զոհվածի հայր

Առավոտյան 9:00-ից միացեք մեզ, Փաշինյանի ասուլիսին մենք էլ հարցեր ունենք. զոհվածի հայր

Պատերազմում զոհվածի հայր Արա Ռոստամյանը հանրությանը կոչ արեց առավոտյան  9:00-ից հավաքվել կառավարության շենքի մոտ:

«Վաղը ժամը 11:00-ին կառավարության շենքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, եւ ես կցանկանայի, որ այստեղ ժողովուրդը շատ լիներ, մենք այստեղից մեր հարցերն ուղղեինք նրան՝ այս անօրինականության եւ հերոսածին մորը կալանավորելու համար»,- ասաց նա:

Նա նաեւ հորդորեց գիշերը իրենց մենակ չթողնել եւ հավաքվել կառավարության շենքի  մոտ, մասնակցել իրենց հայտարարած նստացույցին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

  • Կիսվել: