Ինչու աշակերտները չպետք է մոտենան գրատախտակին․ Մեկնաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե ինչու աշակերտները չպետք է մոտենան գրատախտակին։
«Գրատախտակին մոտենալիս երեխան վերցնում է կավիճը, օգտագործում, հետո նույնն անում է մեկ այլ աշակերտ, ինչի արդյունքում լինում է վարակի տարածման հավելյալ ռիսկ։ Ուղեցույցում մենք նաև հորդորել ենք երեխաներին միմյանց առարկաներ չփոխանցել, լինի դա գիրք, գրիչ, թե մեկ այլ բան, քանի որ յուրաքանչյուր նման գործընթաց ռիսկի մեծացում է բերում»,- բացատրեց փոխնախարարը։
Անդրեասյանը հատուկ խոսեց նաև դասամիջոցներին աշակերտներին դուրս չթողնելու կարևորության մասին՝ նշելով, որ դա չանելու դեպքում ռիսկերը մեծանալու են:
«Այսօր գործ ունենք 400 հազար աշակերտի հետ, ուստի առանձին դպրոցներում չկանոնակարգված իրավիճակների հանրային հետևանքները կարող են լինել շատ ավելի զգալի»,-շեշտեց Անդրեասյանը։


