Ժամը 21։30-ի դրությամբ Մեղրիի լեռնանցքը բաց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 21։30-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքը բաց է։
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հայտնում են նաև, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը շրջայց է կատարում՝ հետևելով ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։