Ժամը 15:00-ի սահմաններում Իվանյանի տարածքում օդային տագնապի ուսումնական ազդանշան կգործարկվի
Այսօր ժամը 15:00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից, Իվանյան համայնքի վարչական տարածքում, կգործարկվի օդային տագնապի ազդանշան:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:
«Տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։ Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»,-նշված է հաղորդագրության մեջ: