չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
ՏԿԵՆ-ի և Հունգարիայի ԱԳՆ-ի միջև ստորագրվել է «Կանաչ էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

ՏԿԵՆ-ի և Հունգարիայի ԱԳՆ-ի միջև ստորագրվել է «Կանաչ էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

Այսօր «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:
 
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
 
Հուշագրի ստորագրումից հետո երկու նախարարները կարճատև զրույց են ունեցել Հունգարիայի նախարար Սիյարտոյի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակել հայ-հունգարական՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։

  • Կիսվել: