Ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք գյուղերի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: