կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 մլն դրամ․ Փաշինյանը Լոռու մարզում է

Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 մլն դրամ․ Փաշինյանը Լոռու մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 մլն դրամ։ Պողպատե 2-րդ կամրջով նախատեսվել է լուծել նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն:

Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Քարկոփ բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ՝ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել հետագա շահագործման։

Երկրի ղեկավարը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաև Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց:

  • Կիսվել: