երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է Լազարևների անվան դպրոց

Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է Լազարևների անվան դպրոց

«Իմ դպրոցը բազմազգ է, ինչպես Նոյյան տապանը»: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ իր դպրոցն այսպես է անվանել տնօրեն Գայանե Աբրահամյանը, տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրաասենյակից:

՛՛Հանդիպումը տեղի է ունեցել Լազարևների անվանի թիվ 2042 դպրոցում, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում:

Գլխավոր հանձնակատարի հետ զրույցում շեշտվել է, որ հայերենը Ռուսաստանում մայրենի լեզուների ցանկում չէ, ինչը խոչընդոտում է երկրի տարածքում հայերենով գրքերի հրատարակմանը: Զարեհ Սինանյանն իր այցի ընթացքում այս խնդիրը ևս մեկ անգամ կբարձրաձայնի Էթնիկ հարցերի դաշնային գործակալության ղեկավարության, ինչպես նաև իրավասու այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ:

Այդ իրավիճակից ելքը այսօր այն գրքերն են, որոնք անվճար Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվում, և տարբեր ազգույթունների 700-ից ավելի երեխաների հնարավորություն տալիս հայերենը սովորել որպես երկրորդ օտար լեզու:

Դպրոցը նաև աչքի է ընկնում նրանով, որ այն ունի երեխաների զարգացման համար կրթական և մշակութային բազմազան ուղղություններ: Դրանցից մեկը երաժշտականն է: Այդ կապակցությամբ Գլխավոր հանձնակատարը դպրոցին նվիրեց հայկական քանոն երաժշտական գործիքը:

Տնօրենը Գլխավոր հանձնակատարին ցույց տվեց համերգասրահը և մարզասրահները, դասասենյակները, պատմեց թիվ 2042 դպրոցի պատմությունը և հպարտորեն նշեց այն շրջանավարտներին, ովքեր վերադառնում են և աշխատում որպես բազմազգ ուսումնական հաստատության ուսուցիչներ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: