երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զարեհ Սինանյանը մասնակցել է Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքի կազմակերպած համառուսաստանյան համագումարին

Զարեհ Սինանյանը մասնակցել է Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքի կազմակերպած համառուսաստանյան համագումարին

Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքն անցկացրել է հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումար, որին մասնակցել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
 
Համագումարի գլխավոր թեման էր սփյուռքի միավորող բիզնես կառուցվածքի՝ Հայ ազգային համակարգի ներկայացումը։ Կազմակերպիչները Ռուսաստանի 29 քաղաքներից ժամանած հայկական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներին պատմել են այս համակարգի աշխատանքային կառուցվածքի մասին։
 
Գաղափարի նախաձեռնողների կարծիքով՝ համակարգի հիմնական նպատակն է ստեղծել կենտրոնացված ֆինանսական ուժ Հայաստանին և Արցախին օգնելու և աջակցելու համար։ Նման նախագիծը մասնակիցների կողմից շատ հարցեր է առաջացրել, բայց ընդհանուր առմամբ, դրանք հստակեցնում էին համակարգի մեխանիզմի բնույթը։
 
Համաժողովի ավարտին գլխավոր հանձնակատարը Սարատովի հայ համայնքի ղեկավարության հետ միասին շրջել է Սուրբ Աստվածածին նորակառույց հայկական եկեղեցու տարածքում, որտեղ վերջին ժամանակներում անցկացվում են համայնքային միջոցառումները։
 
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի համայնքին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և պատրաստակամություն հայտնել օգնելու հանուն Հայրենիքի ցանկացած կարևոր նախաձեռնություններին։ 

  • Կիսվել: