կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զարեհ Սինանյանը և Դեսին-Շարպոյի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին

Զարեհ Սինանյանը և Դեսին-Շարպոյի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Ֆրանսիա այցը շարունակվում է Լիոնում։
 
Առաջին հանդիպումը Դեսին-Շարպոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի հետ էր։
 
«Ուրախ եմ, որ շատ հայերով բնակեցված քաղաքներում նման քաղաքապետներ ունենք։ Վստահ եմ, որ մեր հայրենակիցներն իրենց զգում են որպես Ֆրանսիայի երջանիկ քաղաքացիներ»,- ասել է Զարեհ Սինանյանը։
 
May be an image of 2 people, people standing and indoor
 
Քաղաքն այժմ Հայաստանի Ստեփանավան քաղաքի հետ քույրացման ընթացքի մեջ է, ակտիվ աշխատանքների շնորհիվ հունվարին Լիոնում բացվել է Թումո կենտրոն։
 
May be an image of 3 people, people standing and indoor
 
«Ես հայ ժողովրդի բարեկամն եմ։ Մեկ այլ կյանքում հաստատ հայ եմ ծնվելու։ Հայերն առաջադեմ ժողովուրդ են, և դա իրենց մշակույթի և գեների մեջ է։ Ահա այդ պատճառով ես ինձ ինչ-որ չափով նաև հայ եմ զգում ու կրում եմ Երևանից նվեր ստացած խաչը»,- ասել է Լորանս Ֆոթրան։
 
May be an image of 2 people, people standing and indoor
 
Նա կարոտով հիշել է նաև Արցախ վերջին այցելությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարը և Դեսին-Շարպոյի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել քաղաքի կենտրոնում տեղակայված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։
 
Լիոնի տարածաշրջանում ընթացող բոլոր հանդիպումներին ներկա է եղել նաև Հայաստանի փոխհյուպատոս Լևոն Դավթյանը։

  • Կիսվել: