կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Յուրի Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նորքի Սբ Սարգիս եկեղեցում

Յուրի Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նորքի Սբ Սարգիս եկեղեցում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-20:00-ին, Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը կկայանա փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-14:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ)։

  • Կիսվել: