հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ըստ նախնական տվյալների՝ «Սուրմալու»–ում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Ըստ նախնական տվյալների՝ «Սուրմալու»–ում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

«Սուրմալու»–ում պայթյուն է տեղի ունեցել։ ԱԻՆ–ը լրացուցիչ հայտնում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: