երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Յոթ փաթեթ թմրամիջոց՝ Տարոնիկի տներից մեկում  (տեսանյութ)

Յոթ փաթեթ թմրամիջոց՝ Տարոնիկի տներից մեկում (տեսանյութ)

Հունվարի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկն իր տանը եւ օժանդակ շինություններում պահում եւ օգտագործում է թմրամիջոց։

Հունվարի 15-ին ոստիկանությունում քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Տարոնիկ գյուղի այդ տանն ու օժանադակ շինություններում կատարվեց խուզարկություն:

Արդյունքում՝ տանը հայտնաբերվեցին ռետինե բռնակով հարմարեցված ապակե գլանակ, որի պատերի ներսից առկա էր մոխրացած զանգված, դեղնականաչավուն, չորացված, յուրահատուկ սուր հոտ ունեցող զանգվածով 2 փաթեթ, կանեփանման բույսի սերմեր։

Տան բակի շինությունից հայտնաբերվեց 7 փաթեթ՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով զանգվածներով։ Նույն շինությունում հայտնաբերվեցին նաեւ կանեփանման թփեր։

Ըստ տանտիրոջ բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են, որոնք ինքն է պատրաստել իր այգում աճած եւ մշակված կանեփի բույսերից եւ պահել իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

  • Կիսվել: