երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ընդդիմության բողոքի ակցիան ավարտվեց. երկուշաբթի կիրականացվի անհնազանդության երթ

Ընդդիմության բողոքի ակցիան ավարտվեց. երկուշաբթի կիրականացվի անհնազանդության երթ

Երևանում ավարտվեցին ընդդիմության կողմնակիցների անհնազանդության ակցիաները:

Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

՛՛Այսօր դուք այս կառավարությունում գտնվող դավաճաններն ցույց տվեցիք, որ այս շարժումը չի մարել, այն կանգ չի առնելու, այլ դառնալու է համաժողովրդական պայքար՛՛,-ասաց նա:

Սաղաթելյանը տեղեկացրեց նաև, որ երկուշաբթի, ժամը 18։00-ին Արաբկիրի Պրահայի այգու դիմացից սկսվելու է Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության երթը։

՛՛Սա տարբերվելու է մեր մյուս արժանապատվության ակցիաներից, որովհետև սա լինելու է անհնազանդության ակցիա։ Երկուշաբթի օրվանից ամեն օր առանց դադարի մայրաքաղաքում, հետո մարզերում, անգամ ամենահեռավոր գյուղերում լինելու են ակցիաներ։ Առանց շտապելու և առանց հապաղելու հասնելու ենք չարիքի կառավարության հեռացմանը՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: