կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վթարի ենթարկված 14-ամյա պատանու վիճակը շարունակում է մնալ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Վթարի ենթարկված 14-ամյա պատանու վիճակը շարունակում է մնալ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է,որ Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ:

«Վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:

Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները»։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների վթարը տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ծառայողական մեքենայի մասնկացությամբ։

  • Կիսվել: