չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Վթար Աբովյան քաղաքում․ կա տուժած

Վթար Աբովյան քաղաքում․ կա տուժած

Մայիսի 22-ին՝ ժամը 08:46-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա տուժած:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են Volkswagen (վարորդ՝ Գ․ Մ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Ս. Մ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է. կա տուժած:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
 
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: