կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանն ու երկրի խորհրդարանի նախագահն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը

Վրաստանում ՀՀ դեսպանն ու երկրի խորհրդարանի նախագահն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը։

Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման հարցում։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու հնարավորությունների վերաբերյալ՝ այդ թվում երկու պետությունների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեության շրջանակներում։ 

  • Կիսվել: