երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Վրաստանում դադարեցվել են հայ բռնցքամարտիկի պատգամավորական լիազորությունները

Վրաստանում դադարեցվել են հայ բռնցքամարտիկի պատգամավորական լիազորությունները

Այսօր, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն վաղաժամկետ դադարեցրեց Կարտիկամի տարածքային շրջանի պատգամավոր Օթար Երանոսյանի լիազորությունները, որը համամասնական ընտրակարգով ընտրվել էր «Վրացական երազանք» կուսակցության կողմից, գրում է jnews.ge-ն:

Այսօր՝ ապրիլի 28-ին, Սակրեբուլոյում տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ժամանակ պատգամավորները որոշում ընդունեցին վաղաժամկետ դադարեցնել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Օթար Երանոսյանի լիազորությունները:

Օթար Երանոսյանը համարյա յոթ ամիս է երկրից մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու աշխատում է այնտեղ:

«6 ամսվա ընթացքում մենք միշտ կապի մեջ ենք եղել նրա հետ, նա մոտակա 3 ամիսների ընթացքում չի պատրաստվում գալ Վրաստան, իսկ մեր օրենքը թույլ չի տալիս նրա բացակայությունը համարել հարգելի, և մենք դադարեցնում ենք Երանոսյանի լիազորությունները», – նիստի ժամանակ ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Օթար Երանոսյանը «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» և «Բարգավաճ Ախալքալաք» խմբակցություններում էր: Սակրեբուլոյի կազմի փոփոխությունից հետո, համապատասխանաբար, փոփոխություններ տեղի կունենան նաև այս խմբակցություններում: Օթար Երանոսյանն ընտրվել էր համամասնական ընտրակարգով (ըստ ցուցակների), և ըստ օրենսդրության, կուսակցության կազմում նրա տեղը կզբաղեցնի ցուցակի հաջորդ անձը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը Վրաստանի հավաքականի լավագույն մարզիկներից մեկն էր: Նա հեռացավ սիրողական բռնցքամարտից:

Օթար Երանոսյանը տեղափոխվել է ԱՄՆ

Մարզիկը ցանկանում է բարձունքների հասնել պրոֆեսիոնալ բռնցքամարտում և ստանալ համապատասխան աշխատավարձ:

  • Կիսվել: