Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը:
Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:
Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է արել չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ:


