չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 21-ին՝ Թբիլիսիի ժամանակով 16:17-ին, Թբիլիսիից 55 կմ հեռավորությամբ գտնվող Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2  (ML) մագնիտուդ։ Հաղորդում է aliq.ge-ն։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

  • Կիսվել: