ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Վրաստանից բեռնատարների վարորդները հայտնեցին, որ վիճակը շատ ծանր է. Աբովյան

Վրաստանից բեռնատարների վարորդները հայտնեցին, որ վիճակը շատ ծանր է. Աբովյան

«Քիչ առաջ Վրաստանից ինձ հետ կապ հաստատեցին բեռնատար ավտոմեքենաների վարորդները և հայտնեցին, որ արդեն գրեթե վեց օր գտնվում են Վրաստանում և չեն կարող հատել վրաց-ռուսական սահմանը, քանի որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Լարսը փակ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդիկ, որոնք այժմ գտնվում են այնտեղ, հաղորդեցին, որ իրականում վիճակը շատ ծանր է, քանի որ չնախատեսված այս իրավիճակը իրենց կանգնացրել է լուրջ խնդիրների առջև, ընդհուպ չի բացառվում, որ սննդի և բուժ սպասարկման խնդիրներ առաջանան։

Իհարկե, իսկույն տեղեկացվել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը(իմ ունեցած տեղեկություններով` արդեն հանդիպել են ՀՀ քաղաքացիներին),սակայն քանի որ վիճակն օրեցօր բարդանում է, ապա կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիների այս խնդրի լուծման համար պետք է ներգրավվել նաև ԱԳՆ-ն, որը ուղիղ կապի միջոցով կփորձի ինչ-որ լուծում տալ»:

  • Կիսվել: