երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վրաստանի վարչապետը Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին և բարեկամ հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետը Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին և բարեկամ հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին և բարեկամ հայ ժողովրդին Սուրբ Ծնունդի կապակցությամբ, գրում է akhaltskha.net-ը:

«Դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, որոնք, կարծում եմ, կշարունակվեն ապագայում», — ասված է Վրաստանի վարչապետի ուղերձում։

  • Կիսվել: