երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Վրաստան այցելուների թվով հայերը երրորդն են

Վրաստան այցելուների թվով հայերը երրորդն են

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 566 հազար 980 միջազգային այցելու։

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 9 ամիսներին միջազգային այցելությունները 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 43 տոկոսով:

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստան ամենաշատ միջազգային այցելություն կատարած 15 երկների ցանկը հետևյալն է.

Ռուսաստան՝ 1 մլն 149 հազար 053 այցելու,

Թուրքիա՝ 1 մլն 081,419 այցելու,

Հայաստան՝ 736 հազար 086 այցելու,

Իսրայել՝ 182 հազար 651 այցելու,

Ադրբեջան՝ 147 հազար 195 այցելու,

Ղազախստան՝ 129 հազար 913 այցելու,

Ուկրաինա՝ 115 հազար 815 այցելու,

Բելառուս՝ 109 հազար 178 այցելու,

Իրան՝ 98 հազար 679 այցելու,

Լեհաստան՝ 73 հազար 129 այցելու,

Սաուդյան Արաբիա՝ 63 հազար 676 այցելու,

Հնդկաստան՝ 59 հազար 258 այցելու,

Գերմանիա՝ 54 հազար 332 այցելու,

Ուզբեկստան՝ 39 հազար 949 այցելու,

ԱՄՆ՝ 36 հազար 472 այցելու:

  • Կիսվել: