երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Ինչ կենդանիներ են Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխվել Երեւանի կենդանաբանական այգի

Ինչ կենդանիներ են Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխվել Երեւանի կենդանաբանական այգի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երեւանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։

«Կենդանիները «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին ի պահ են հանձնվել քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքում։ Տեղափոխվել են 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ:

Կենդանիների վիճակը բավարար է, ապահովված են համապատասխան պայմաններով և պատշաճ հսկողություն ու խնամք ներքո են։ Նրանք կարանտինային և առանձնացված տարածքներում են: Այս պահին հնարավոր է տեսնել կոկորդիլոսներին՝ իրենց համար առանձնացված տարածքում»: 

Հիշեցնենք` ԱԱԾ դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, այդ օրը երեկոյան էլ նրան ձերբակալեցին։ Ծառուկյանի տնից առգրավել էին 190 հատ խրտվիլակ, 3 առյուծ եւ մեկ վագր, որոնք իրեղեն ապացույցներ են ճանաչվել։

  • Կիսվել: