Վրացական կողմի խնդրանքով ՀՀ-ն երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար
Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Նշված է, որ ապրիլի 28-ից Հայաստանը փակում է ցամաքային սահմանը, մինչդեռ հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիները հաճախ են օգտագործում Մինսկ-Երևան տարանցիկ երթուղին։
Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին եւ 15-ին Վրաստանի քաղաքացիները Երևան են ժամանելու «Բելավիա» ավիաընկերության չվերթով, որը նրանց տեղափոխում է Մինսկ Եվրոպայի տարբեր երկրներից: Վրաստանի ԱԳՆ-ն կապահովի Երևանից Վրաստան ուղևորներին ավտոբուսներով մեկնելը:
Արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության համաձայն, եթե Վրաստանի քաղաքացիները որոշեն հայրենիք վերադառնալ Երեւանի միջոցով, նրանք պետք է նախապես կապ հաստատեն վրացական հյուպատոսության հետ, որպեսզի հայտնի լինի նրանց ճշգրիտ թիվը: Հայրենիք վերադառնալուց հետո քաղաքացիները բժշկական հետազոտություն կանցնեն, որից հետո նրանց կտեղափոխեն պարտադիր երկշաբաթյա կարանտին ։


