Վրաց-ռուսական սահմանին հերթում կա 949 բեռնատար
Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ շարունակում են մնալ հերթում, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Նշվում է, որ վրաց-ռուսական սահմանին խցանումը առաջացել է դեռ երեկ՝ Վրաստանի կողմից եղանակային վատ պայմանների պատճառով:
Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, հերթում կա 949 բեռնատար: