շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վնասազերծվել է այսօր իր հարևանուհուն սպանած, աղջկան էլ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալը

Վնասազերծվել է այսօր իր հարևանուհուն սպանած, աղջկան էլ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալը

Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մի քանի ժամ շարունակ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյուքնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն գտնվում է Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանները կարճ ժամանակում հասնում են նշված վայր և նշված ռեստորանային համալիրը վերցնում են իրենց հսկողության տակ ու քանի որ Սարգիս Մ․-ն որոնվում էր այսօր՝ մարտի 24-ին, Երևանում «սպանություն», «սպանության  փորձ» կատարելու մեջ և նա ունի հոգեկան խնդիրներ պետք է բավականին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվեր և զգուշությամբ կարողանային նրան վնասազերծեին, քանի որ ամեն պահի նա կարող էր նաև ագրեսիվ պահվածք ցուցաբերեր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ էր տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները չգիտես ինչու նրան բաց էի  թողել։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից քննչական բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։

  • Կիսվել: