կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ մանրամասներ՝ Սուրեն Պապիկյանի ավտոմեքենայի ՃՏ պատահարից

Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ մանրամասներ՝ Սուրեն Պապիկյանի ավտոմեքենայի ՃՏ պատահարից

Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, հայտնում է ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը։

Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:

Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել՝ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետևանքով մեքենայում գտնվող 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։ 

 

  • Կիսվել: