երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
"Վերին Լարս" հսկիչ անցակետի վերակառուցման աշխատանքները կսկսվեն այս տարվա փետրվարին

"Վերին Լարս" հսկիչ անցակետի վերակառուցման աշխատանքները կսկսվեն այս տարվա փետրվարին

Այս տարվա փետրվարին կսկսվեն "Վերին Լարս" հսկիչ-անցագրային կետի վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2022թ. օգոստոսին, հաղորդում է iRYSTON TV-ն:

Դաշնային բյուջեից շինմոնտաժային աշխատանքների համար կհատկացվի մոտ 2 մլրդ ռուբլի, ինչը կուղղվի բեռնատար մեքենաների համար երթևեկության գոտիների քանակի ավելացմանը՝ 4 - ից մինչև 13, իսկ թեթև և ուղևորատար տրանսպորտի համար՝ 10 - ից մինչև 26: Դրա հետ մեկտեղ նախագիծը նախատեսում է տրանսպորտային միջոցների համար կուտակային կայանատեղիների թվի ավելացում եւ անցակետի թողունակության բարձրացում: Մասնագետների խոսքով ՝ անցագրային կետի աշխատանքի վրա վերակառուցումը չի ազդի։

Հյուսիսային Օսիա- Ալանիա Հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը նշել է, որ հսկիչ անցագրային կետի վերակառուցման նախագծի շրջանակներում կօգտագործվեն սահմանային հնարավորությունները: Մասնավորապես, Վլադիկավկազի կողմից տրամադրված 30 հա մակերեսով տարածքում կիրականացվի հարեւան երկրների մասնավոր հատվածի ներգրավմամբ ճանապարհամերձ ծառայության եւ առեւտրի կազմակերպման նախագիծ: "Դա թույլ կտա մեզ վերջապես օգուտ զգալ Ռազմավիրական ճանապարհից", - ընդգծել է նա։

  • Կիսվել: