երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը

Հուլիսի 18-ին, ժամը 17:27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 300 մ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ Բ․Խ․) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

  • Կիսվել: