կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը. Պապիկյան

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը. Պապիկյան

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
 
՛՛Դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թվականին,
սակայն չեն լուծվել կրթական միջավայրի ապահովման համար կենսական խնդիրներ:
 
Նոր կառուցվող դպրոցը կհամապատասխանի սեյսմանվտանգության չափանիշներին, շենքում կլինի հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, լաբորատորիաներ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։
--
Արագածոտնի մարզի Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցը կառուցվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Դպրոցների սեյմիկ անվտանգության բարելավման» ծրագրով:
 
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 միլիոն դրամ՛՛,-նշել է նա։
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: