ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Վերահսկվելու է խաղատների ոչ միայն ֆինանսական հոսքը...«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Վերահսկվելու է խաղատների ոչ միայն ֆինանսական հոսքը...«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների բարեփոխումներին ուղղված ծրագրերի համակարգված ընթացքն ու շարունակականությունը, կառավարության ծրագրով նախատեսված արդյունքներն ապահովելու ու միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով կառավարության 2019 թ․ դեկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել է ՊԵԿ 2020-2024 թթ. զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: Բայց տնտեսական եւ գործարար միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները նոր մարտահրավերներ են ի հայտ բերում նաեւ հարկային ու մաքսային մարմինների համար: Այդ փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու եւ մարտահրավերներն արդյունավետ հաղթահարելու համար անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերանայելու սահմանված առաջնահերթություններն ու դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Եվ ՊԵԿ-ը մշակվել է 2021-2025 թթ․ զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

Այստեղ անդրադարձ կա շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեությանը: Ըստ այդմ, կներդրվեն շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեության վերահսկողությունն իրականացնող էլեկտրոնային կառավարման համակարգեր: Այլ կերպ՝ վերահսկողությունն արվելու է ոչ միայն ֆինանսական հոսքերի, այլեւ խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: