չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Վերացվել են Հայաստանի ու Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները

Վերացվել են Հայաստանի ու Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները

Վերացվել են Հայաստանի և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները, հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից:

Նշվում է, որ սահմանափակումները գործում էին գիշերից՝ ձյան տեղումների, ցածր ջերմաստիճանի և ձնաբքի պատճառով: Ընդ որում, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվել է:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը շարունակում է փակ մնալ: Վերին Լարսի սահմանին 1540 բեռնատար է կուտակվել:

  • Կիսվել: