Վերացվել է մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը
«Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում Արարատի մարզային կետնրոնի տեսուչները իրականացրել են կրկնակի ստուգում և հավաստիացել, որ խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է սահմանված նորմերին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: