շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վերացվել է դոնդողի արտադրամասի գործունեության կասեցումը

Վերացվել է դոնդողի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ «Ռոբերտ Էմիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

  • Կիսվել: