Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան
Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:
Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: