շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարար

Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարար

Քաղաքացիներից ստացվում են նոր դիմումներ, որ տեսական և գործնական քննությունները հաճախ միևնույն հաշվառման-քննական ստորաբաժանումում տալը բարդություններ է առաջացնում։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Պայմանական, եթե անձը Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում տվել է տեսական քննությունը, գործող կարգավորման պայմաններով պիտի հենց Երևանում էլ հանձնի գործնական քննությունը, բայց պրակտիկորեն չենք բացառում իրավիճակներ, երբ կարող է անձը տվյալ պահին գտնվել, պայմանականորեն, Տավուշի մարզում, Տավուշի հաշվառման-քննական ստորաբաժանումը ունենա բաց պատուհան գործնական քննության համար, գործող իրավակարգավորումների համաձայն՝ անձը չի կարողանում ընտրել տվյալ պատուհանը և սպասարկվել, առաջիկայում շրջանառության մեջ կդրվի կարգավորումների փոփոխության նախաձեռնություն, որով կթույլատրվի՝ անկախ նրանից, թե անձը որտեղ է հանձնել տեսական քննությունը, գործնական քննությունը հանձնի իր նախընտրելի վայրում։ Սա ևս մեկ լրացուցիչ խթան կլինի, որ մեր քաղաքացիները շատ ավելի հարմարավետ պայմաններում հանձնեն տեսական, նաև գործնական քննություններ»,- ասել է նա։

  • Կիսվել: