երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Վազգեն Հարությունյանը ազատվել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վազգեն Հարությունյանը ազատվել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վազգեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին նշված է վարչապետի ապրիլի 12-ի 379 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

 

  • Կիսվել: