երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վայոց Ձորը նոր մարզպետը պարզաբանումներ է ներկայացրել իր նախորդի հետ ունեցած հարաբերությունների մասին

Վայոց Ձորը նոր մարզպետը պարզաբանումներ է ներկայացրել իր նախորդի հետ ունեցած հարաբերությունների մասին

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանի եւ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հարաբերությունները չեն կարող խոչընդոտել մարզպետի աշխատանքի բնականոն ընթացքին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Գրիգորյանը։ Նշենք, որ նորանշանակ մարզպետը եղել է Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի փաստաբանը։

Մարզպետի խոսքով՝ այդ հանգամանքը չի կաշկանդելու իրեն զբաղեցրած  պաշտոնում. «Բացի այդ, ծեծողների հետ կապված հարցը պետք է քննարկվի Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում, մարզպետի պաշտոնը փաստաբանի աշխատանքի հետ որեւէ խոչընդոտություն չի առաջացնի»։

Արարատ Գրիգորյանը նաև ասել է, որ նախկին մարզպետին ճանաչել է, հարաբերությունները եղել են գործնական՝ իրավական առումով։

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ չի շարունակելու փաստաբանական գործունեությունը.քանի որ բնույթով անհըամատեղելի են։ «Շուտով ներկայացնելու եմ դիմում Փաստաբանների պալատ, որպեսզի իմ արտոնագիրը կասեցվի»։

Նշենք, որ հոկտեմբերի սկզբին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:Նրա անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին: Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին եւ պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել:

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանի եւ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հարաբերությունները չեն կարող խոչընդոտել մարզպետի աշխատանքի բնականոն ընթացքին։
  • Կիսվել: