Վայոց ձորում ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում
Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Գևորգյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Կ․ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Նա ՀՀ ՊՆ զինծառայող է, կոչումով՝ մայոր։