շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Վայոց ձորում բախվել են Niva-ն ու ВАЗ 21010-ը. վարորդները հիվանդանոցում են

Վայոց ձորում բախվել են Niva-ն ու ВАЗ 21010-ը. վարորդները հիվանդանոցում են

Երեկ՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 21-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած ВАЗ 21010 մակնիշի 31 ՍՏ 010 համարանիշի և 30-ամյա Նարեկ Շ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 MX 707 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: