երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վայոց ձորի մարզպետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Վայոց ձորի մարզպետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներ՝ Մարիան դե Վիտոյին և Մարկ Ուոլերին, ովքեր աշխատելու են Վայոց ձորի մարզում։

Ողջունելով դիտորդներին՝ մարզպետի տեղակալը կարևորեց ցանկացած քաղաքական գործընթացի, առավել ևս Աժ ընտրությունների օրենքով սահմանված կարգով իրականացումը, ընդգծելով դիտորդների դերն այդ գործընթացում: Մարզպետի տեղակալը բարձր գնահատեց մարդու իրավունքների գերակայությունը անկախ ընտրությունների արդյունքներից և նշեց, որ ամեն բան արվելու է, որպեսզի մարզպետարանի աշխատանքը որպես պետական կառույցի, համապատասխանի ժողովրդավարության սկզբունքներին:

Տիկին Ասատրյանն անդրադառնալով դիտորդների կողմից բարձրացված հարցերին նշեց նաև, որ մարզպետ Արարատ Գրիգորյանի նախընտրական ցուցակում ընդգրկված լինելը չի խոչընդոտելու պետական աշխատանքի պատշաճ կազմակերպմանը: 

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Նանե Ասատրյանին ընդունելության և արդյունավետ զրույցի համար՝ կարևորելով մարզպետի տեղակալի պատրաստակամությունն ընտրական գործընթացն առանց խախտումների անցկացնելու հանգամանքը։

  • Կիսվել: