Վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի մոտ դրական տեղաշարժ չի արձանագրվել
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին հայտնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից։
Շուշան Հունանյանը նշեց, որ դերասանուհու վիճակում դրական տեղաշարժ չի արձագրվել, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։