Վարկանիշային ցուցակների թոփ տասնյակում ՀՀ-ն տեսնելը սովորական է դարձել. Արմեն Գրիգորյան
Ազգային անվտանգության ապահովման կարևորագույն սկզբունքներից է դիմակայունության կարողությունների մշտական զարգացումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:
Նա նշել է. «Դրա մասին է խոսում «Preventepidemics» վարկանիշայից ցուցակում Հայաստանի զբաղեցրած բարձր հորիզոնականը` աշխարհում 7-րդ տեղը։ Վարկանիշային ցուցակի հիմքում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից մշակված մեթոդաբանությունը, համաձայն որի չափվում է տվյալ պետությունում համաճարակների հայտնաբերման և կանխարգելման պատրաստվածության մակարդակը։
Ի դեպ, արդեն սովորական է դարձել տեսնել Հայաստանը վարկանիշային ցուցակների թոփ տասնյակում, ինչը արդեն իսկ վկայում է հեղափոխական արդյունքների մասին»։


